Բելառուսում ՀՀ դեսպանն ու առեւտրի նախարարը կարևորել են միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը


20:10 , 12 մարտ, 2019

Մարտի 12-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Վլադիմիր Կոլտովիչի (Владимир Колтович) հետ։

Հանդիպմանը վերահաստատվեցին Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացման միտումը, ինչպես նաև՝ բելառուսական շուկա հայաստանյան արտադրանքի արտահանման ծավալների և անվանացանկի ընդլայնմանն ուղղված քայլերի մշակման պատրաստակամությունը։

Կարևորվեցին Եվրասիական տնտեսական միության ձևաչափում նախատեսված արտոնությունների գործնական կիրառման, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության նախագծերի լայն տեղեկատվական օժանդակության ապահովման հարցերը, ինչպես նաև հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։