Վենեսուելան ամերիկացի դիվանագետներին 72 ժամ է տվել


20:20 , 12 մարտ, 2019

Yerkir.am-ը գրում է.

Ամերիկացի բոլոր դիվանագետները պետք է լքեն Վենեսուելան 72 ժամվա ընթացքում: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է երկրի ԱԳՆ ղեկավար Խորխե Արեասան. հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ ամերիկացի դիվանագետներին դուրս բերելու մասին հայտնել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա նշել է, որ իրենց ներկայությունը զսպող գործոն է  ամերիկյան քաղաքականության համար: