Ինչո՞ւ է եվրոպացիների մոտ վառ արտահայտված աչքերի կապույտ գույնը (Photo)


21:30 , 12 մարտ, 2019

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ բոլոր կապուտաչյա մարդիկ սերում են նույն նախահորից: Այդ մարդը ապրել է ավելի քան 6000 տարի առաջ և կրել է գենետիկական այն մուտացիան, որը տարածվել է ամբողջ աշխարհում:

Image result for blue eyes

Սրա իրական պատճառը դեռ պետք է խորությամբ ուսումնասիրել, սակայն գիտնականները գիտեն, որ մարդու աչքերի գույնը սկսել է փոխվել դեռ այն ժամաակ, երբ գրի է առնվել մարդկության պատմությունը:

Կապույտ աչքերը մուտացիայի հետևանք են

Տարիների ընթացքում հետազոտողները ԴՆԹ-ի մեջ գտել են OCA2 մուտացիան: Այն որոշում է շագանակագույն երանգը: Բայց գտնվել է նաև մեկ այլ գեն, որտեղ կա HERC2 մուտացիա: Այն անջատվում է OCA2-ից, ինչը նշանակում է, որ ազդում է շագանակագույնի վրա ու արտահայտիչ է դարձնում կապույտը: Ցանկացած կապուտաչյա մարդ ունի այս մուտացիան:

Image result for blue eyes

Ինչպե՞ս է սկսվել այս ամենը: Երևի այն ժամանակ, երբ մարդիկ Աֆրիկայից գաղթել են Եվրոպա: Սա բացատրում է, թե ինչու է Եվրոպայի բնակչության մոտ գերակշռում աչքերի կապույտ գույնը: