Այս անգամ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության դիտակետում է եղել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը
10:51 , 12 մարտ, 2019
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սկսում է ուսումնասիրությունների նոր փուլ։ Ուշադրության կենտրոնում են լինելու քաղաքական գործիչները։ Մշտադիտարկվելու են բոլոր այն հոդվածները, որոնցում անդրադարձ կլինի ընտրված այս կամ այն քաղաքական գործչին։
Այս անգամ մեր դիտակետում է եղել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։
2019թ․-ի մարտի 1-10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում նախարարի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 116 հոդված, որոնցից 32-ը եղել է բացասական, 3-ը՝ դրական, 81-ը՝ չեզոք։
Բացասական և դրական հոդվածների նման տարբերությունն Արայիկ Հարությունյանի կանխակալ և հովանավորչական գործունեության հետևանքն է։