Արցախում զինծառայող է զոհվել


11:24 , 12 մարտ, 2019

Մարտի 12-ին՝ ժամը 06։50-ի սահմանում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը:

Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: