Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններին օգտագործում է նաև քաղաքացիական տրանսպորտային միջոցներ


09:33 , 12 մարտ, 2019

Ադրբեջանը, այսպես ասած, լայնամասշտաբ զորավարժություններին օգտագործում է նաև քաղաքացիական տրանսպորտային միջոցներ: Նկարում պատկերված բեռնատարը դրա վառ ապացույցն է: Ռազմական բեռնատարը չի կարող թյունինգ արված լինել, ինչպես որ կարմիր շրջանակի մեջ գտնվողն է: Ինչպես նաև համարանիշները փակված չեն, ինչպես առջևից ընթացող ռազմական բեռնատարի: Ասել է, թե՝ իրենից չի ներկայացնում ռազմական գաղտնիք պարունակող մեքենա: