«Ժամանակ». Լուրջ չարաշահումներ՝ Երևանի մետրոպոլիտենում
10:30 , 12 մարտ, 2019
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումներ են առկա: Մետրոպոլիտենը տարիներ շարունակ հայտարարագրել է մեծ վնասներ՝ պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ:
Իսկ այդ ամենը հնարավոր է դարձել նաև մետրոպոլիտենի գնումները համակարգող Անի Գսպոյանի շնորհիվ, ով ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի աջ ձեռք համարվող, ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի դուստրն է: Էդիկ Գսպոյանը դժվար թե կարողանար տեսչության օբյեկտիվ վերահսկողություն իրականացնել խոշոր հարկատու մետրոպոլիտենում, երբ իր աղջիկը այնտեղի գնումների պատասխանատուն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: