«Ողջունելի է, որ ՀՀ անվտանգության խորհրդի արտագնա նիստն անցկացվելու է Արցախում»․ Ռուբեն Մելիքյան


02:48 , 12 մարտ, 2019

Ողջունելի է, որ ՀՀ անվտանգության խորհրդի արտագնա նիստն անցկացվելու է Արցախում։

Չգիտեմ՝ ինչ ձևաչափ է ընտրվել, բայց «իրավաքաղաքական» տեսանկյունից ճիշտ կլիներ, որ գումարվեր ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։

ԼՐԱՑՈՒՄ

Կեսգիշերին ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ գումարվելու է ՀՀ և ԱՀ ԱԽ-ների համատեղ նիստ։ Ողջունում եմ ընտրված ձևաչափը։ Այս բախտորոշ շրջանում հայկական երկու պետությունների անվտանգության խորհուրդներին մաղթում եմ իմաստություն, խոհեմություն, մեր համազգային նվիրական իղձերին հավատարմություն։