Բակո Սահակյանը և Նիկոլ Փաշինյանը կարևորել են Հայաստան-Արցախ սերտ փոխգործակցության ընդլայնումը


23:00 , 11 մարտ, 2019

Armenpress.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 11-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ անվտանգության խորհուրդների քարտուղարների եւ արտգործնախարարների մասնակցությամբ:

Անդրադարձ է կատարվել անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցերի: Երկուստեք կարեւորվել է Հայաստան-Արցախ սերտ փոխգործակցության ապահովումը եւ ընդլայնումը, նախատեսված ռազմավարական ծրագրերի ժամանակին եւ պատշաճ կերպով իրականացումը: