3 մթերք, որոնք երբեք չեք հանդիպի դիետոլոգների սննդակարգում


03:05 , 12 մարտ, 2019

Տարբեր դիետաներով չտարվելու համար ժամանակակից դիետոլոգները խորհուրդ են տալիս առողջ սնունդ օգտագործել և զբաղվել սպորտով։ Այս ոլորտի մասնագետները կազմում են հսկայական ցանկեր, որտեղ նշում են մթերքները և նրանց օգտակար հատկությունները։ Հիմնականում խորհուրդ չի տրվում ուտել սպիտակ հաց, քաղցրավենիք և խմել գազավորված ըմպելիքներ։ Սակայն կան մի շարք այլ մթերքներ, որոնք նույնպես կարող են հայտնվել այս ցանկում։

Քաղցր յոգուրտներ

Առողջ կաթնաթթվային մթերքները չեն կարող քաղցր լինել։ Չնայած յոգուրտը և կեֆիրն օրգանիզմին անհրաժեշտ մթերքներ են, այնուամենայնիվ, ավելի լավ է դրանք օգտագործել առանց շաքարի և մրգային հավելումների։ Քաղցր յոգուրտն ավելի շուտ աղանդեր է, քան օրգանիզմին անհրաժեշտ կաթնաթթվային մթերք։

Բրինձ

Մի շարք երկրներում բրինձը հավասարազոր է հացին։ Ամենաօգտակարը համարվում է սպիտակ բրինձը։ Դրա բաղադրության մեջ բավականին շատ պարզ ածխաջրեր են մտնում, որոնց շատ օգտագործումը նպաստում է ճարպային գոյացությունների առաջացմանը։

Այնուամենայնիվ, դիետոլոգները նշում են, որ բրինձը մարդու սննդակարգի համար անհրաժեշտ սնունդ է, սակայն այն պարտադիր պետք է որակյալ լինի։

Եգիպտացորեն

Մի շարք հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ մոդիֆիկացված եգիպտացորենը բացասական ազդեցություն է ունենում երկրային և ջրային օրգանիզմների վրա։ Աճեցման ժամանակ գիտնականները պարզել են, որ եգիպտացորենի բույսն իր մեջ շատ վտանգավոր թույն է պարունակում, այդ պատճառով մոդիֆիկացված եգիպտացորենի օգտագործումը արգելվել է որոշ երկրներում։

Ավելի լավ է հրաժարվել պահածոյացված եգիպտացորենից։ Ավելի ճիշտ կլինի ընդհանրապես հրաժարվել ցանկացած պահածոյացված մթերքից։ Իսկ եգիպտացորեն ավելի լավ է օգտագործել միայն եփած կամ ծխեցված վիճակով։ Միայն այս դեպքում են պահպանվում օգտակար հատկությունները։