ՊՆ ու ԱԳՆ նախարարները ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել են Հայաստանից Սիրիա ուղարկված հումանիտար առաքելությունը


19:50 , 11 մարտ, 2019

Armenpress.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի համար հստակ հասկանալի են քաղաքական ու մարդասիրական այն նկատառումները, որոնցից ելնելով Հայաստանը հումանիտար առաքելության խումբ է ուղարկել Սիրիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«ՆԱՏՕ-ն պաշտոնական դիրքորոշում չունի այս հարցի վերաբերյալ: Այդ հարցը քննարկել ենք Հայաստանի Արտաքին գործերի ու Պաշտպանության նախարարների հետ: Ես լսեցի իրավիճակի վերաբերյալ նրանց պատճառաբանությունները: Մենք հստակ հասկանում ենք այն քաղաքական ու մարդասիրական նկատառումները, որոնցից ելնելով Հայաստանն օգնության ձեռք է մեկնում այդ համայնքին»,- ասաց Ջեյմս Ապատուրայը:

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելունպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանցանմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը, ընդհանուր՝ 83 անձ, մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ: