Ռիվալդո. Մեսսիին կարող է փոխարինել միայն Նեյմարը


20:50 , 11 մարտ, 2019

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն Diario Sport-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ կատալոնական ակումբում Լիոնել Մեսսիին կարող է փոխարինել միայն Նեյմարը:

«Մեսսիին փոխարինող գտնելու հարցը պետք է հուզի երկրպագուներին և «Բարսելոնայի» ղեկավարությանը: Պետք է փոխարինող գտնել՝ չնայած դա անչափ բարդ է:

Կարծում եմ՝ Մեսսին կարող է փոխարինել միայն Նեյմարը: Հիանալի կլինի, եթե նա վերադառնա «Բարսելոնա»: Նեյմարը հրաշալի խաղացող է, որը կարողանում է արդյունք ապահովել»,- ասել է Ռիվալդոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ