Ինչո՞ւ է արքայազն Չարլզը խուսափում փաթեթով թեյից


22:00 , 11 մարտ, 2019

Արքայազն Չարլզն այցելեց Պոլիմատերիա ընկերություն, որը կենսաքայքայվող պլաստիկ է ստեղծել: Գրասենյակների և լաբորատորիաների շրջագայության ժամանակ բրիտանական գահաժառանգը խոստովանել է, որ խուսափում է թեյի փաթեթներից, քանի որ դրանք պլաստիկ են պարունակում, հաղորդում է The Daily Mail-ը:

Չարլզը հավելեց, որ պլաստիկի օրեցօր աճող քանակը, որ աղտոտում է շրջակա միջավայրը, իրեն շատ է ճնշում:

Այս խնդրով են զբաղվում Լոնդոնի պոլիմերները: Նրանք մշակել են կենսաքայքայվող պլաստմասսա, որն ընդամենը երկու տարում քայքայվում է՝ վերածվելով ջրի, ածխածնի երկօքսիդի և մանրէների։

«Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ գտնվելու այս հրաշալի վայրում և տեսնելու, թե ինչպես է ամեն ինչ կատարվում: Եվ հույս ունեմ ու աղոթում եմ, որ այս մահաբեր նյութը վերացնելու համար ավելի խելացի ձևեր կմշակեք»,- ասել է արքայազնը: