Վոլգոգրադում հրաձգության հետևանքով վիրավորվածներից 2-ն ազգությամբ հայ են, մահացածը՝ ռուս. ՌԴ դեսպանատուն


19:00 , 11 մարտ, 2019

Tert.am-ը գրում է.

Ըստ ՀՀ-ում ՌԴ դեսպանության հաղորդած տեղեկատվության՝ մարտի 10-ին ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլով քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են ազգությամբ հայ ՌԴ երկու քաղաքացիներ։

Տեղի ունեցած միջադեպի արդյունքում մահացել է ռուսազգի ՌԴ քաղաքացի։

Հիշեցնենք, որ ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլովո քաղաքում մարտի 10-ին հրազենի կիրառմամբ զանգվածային ընդհարում է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել` երեք մարդ:

Ինչպես հայտնում է bloknot-volgograd.ru-ն, փոխհրաձգությունը տեղի է ունեցել մի դաղստանցու շուրջ վեճի պատճառով: Սկզբում Դաղստանի վեց քաղաքացի մտել է Ֆրոլովոյում գտնվող ու հայ-ադրբեջանական խառը ընտանիքին պատկանող խանութ-գրասենյակ:

Աղբյուրը նկատում է, որ կոնֆլիկտն ի սկզբանե կրել է տնտեսական բնույթ: Կոնֆլիկտի մաս կազմող հայ-ադրբեջանական ընտանիքի ներկայացուցիչները գործարարներ են, նրանք զբաղվում են առևտրով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ