Tert.am-ը գրում է.
«Կենտրոնական» ավտոկայանում Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները «Բոգո» անունով հայտնի Ռուբեն Կոստանյանի տարածքներում զննում են իրականացնում և ազատում են նրան պատկանող տարածքները:
Նախկինում հրապարակումներ են եղել, որ «Բոգո» մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանը աշխատասենյակներ է ունեցել «Կենտրոնական» ավտոկայանում:
Ավտոկայանի ղեկավարությունը հայտնում է, որ որևէ պայմանագիր չի եղել Ռուբեն Կոստանյանի հետ:
«Կենտրոնական» ավտոկայանի ներքին վերահսկողության և ուղևորափոխադրումների բաժնի պետ Արտաշես Ջիլավյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ այս պահին կատարվում է երկու գործողություն՝ գույքն ազատելու, մյուս կողմից էլ 6-րդ վարչության տնտեսական բաժնի աշխատողները ստուգումներ են անում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ