«Պրոպագանդա» և «ագիտացիա» բառերն իրենք իրենցով բացասական իմաստ չեն կարող ունենալ


15:50 , 11 մարտ, 2019

Մի երկու բառի բացատրություն տամ, որ հետագայում սա հիմք ընդունենք՝ թյուրիմացությունից ու մանիպուլյացիաներից խուսափելու համար։

Պրոպագանդա - որոշ գաղափարների, գիտելիքների, ուսմունքների տարածում և մանրամասն բացատրություն։

Ագիտացիա - բանավոր կամ տպագիր գործունեություն, որը նպատակ ունի լայն զանգվածների մեջ տարածելու որոշ գաղափարներ՝ նրանց քաղաքական դաստիարակության և ակտիվ հանրային-քաղաքական կյանքի ներգրավելու համար։

Հավելում․ էս բառերն իրենք իրենցով բացասական իմաստ չեն կարող ունենալ։ Բացասական իմաստ կարող է ունենալ էս բառերի տակ ներկայացվող բովանդակությունը։ Կարելի է պրոպագանդել ու ագիտացիա անել սերը, կարելի է՝ պատերազմը։