Բաղոուզի ազատագրման արդյունքում 30 եզդի կանայք և երեխաներ ազատվել են ԻՊ-ի գերությունից (Photo)


14:31 , 11 մարտ, 2019

Լավ լուր եզդի ընկերներիս և համայն մարդկության համար

Մարտի 9-10-ն ընկած ժամանակահատվածում քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ռազմական ուժերի կողմից ռազմական գործողություններ էին տեղի ունենում ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող սիրիական Բաղոուզ բնակավայրի ազատագրման ուղղությամբ: Ռազմական օպերացիայի արդյունքում բնակավայրն ազատագրվել է, որի արդյունքում 30 եզդի կանայք և երեխաներ ազատվել են ԻՊ-ի գերությունից և տեղափոխվել եզդիների համար նախատեսված ճամբար: 

Եզդի կանայք պատմում են, թե ինչպես են իրենց շահագործել ու ստրկության ենթարկել ԻՊ-ի զինյալները, նրանք 4-5 տարի անցկացրել են ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարբեր բնակավայրերում: Երեխաները չեն խոսում իրենց մայրենի լեզվով: Երեխաներից մեկը նկարագրում է, թե ինչպես են իրեն 5 տարեկանում առանձնացրել իր ծնողներից և եղբայրներից ու ուղարկել ռազմական գործ սովորելու: Եզդի գերիներին՝ բոլորին անխտիր, ենթարկել են բռնի դավանափոխության: