«Սյունիքում ջերմաստիճանը կհասնի մինչև +24-ի, իսկ Երևանում՝ ...». Գագիկ Սուրենյան


13:32 , 11 մարտ, 2019
Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը այսօրվանից սկսած Սյունիքի հովտային գոտում (Մեղրի, Ագարակ, Կապան և հարակից բնակավայրեր) ցերեկը կհասնի +20․․․+24, Տավուշի հովտային գոտում (Իջևան, Բերդ, Բագրատաշեն և հարակից բնակավայրեր)՝ +20․․․+22, Արարատյան դաշտում և Երևանում՝ +16․․․+17 աստիճանի։