Գերմանիան զգուշացրել է իր քաղաքացիներին, որ Թուրքիան խոսքի ազատության առումով անապահով երկիր է


12:42 , 11 մարտ, 2019
Գերմանիան զգուշացրել է իր քաղաքացիներին, որ Թուրքիան խոսքի ազատության առումով անապահով երկիր է, և ովքեր պատրաստվում են մեկնել Թուրքիա, լինեն զգուշավոր: Գերմանիան նաև կոչ է արել իր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր սոցիալական ցանցերում քննադատել են Թուրքիային, զերծ մնան Թուրքիա այցելելուց: