«Մոռացեք, թե երբևիցե Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը կարող է փոխանցվել ուրիշներին. իմ կյանքից 4 տարի նվիրել եմ դրա կառուցմանը». Արա Վարդանյան


12:26 , 11 մարտ, 2019

Ես իմ կյանքից 4 տարի նվիրել եմ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը։ Այն Հայաստան համահայկական հիմնադրամի ամենախոշոր ծրագիրն է։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այն նորանկախ Հայաստանի և Արցախի ամենաորակյալ ճանապարհներից ա։ Այս ճանապարհը կարևորագույն դերակատարություն է ունեցել նաև ապրիլյան պատերազմի ընթացքում։ 

Ասածս ինչ ա․ ինչ ուզում են, ադրբեջանցիք թող ասեն, մենք տալու հող չունենք։ Երբ խոսում են Քարվաճարի մասին, միշտ հիշում եմ այն մարդկանց, ում շնորհիվ ճանապարհը կառուցվեց։ Մոռացեք, թե երբևիցե այդ ճանապարհը կարող է փոխանցվել ուրիշներին։

Անգլերեն ավելի լավ է հնչում՝ over my dead body.