Վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական բանակի դժբախտ պատահարները


11:49 , 11 մարտ, 2019

Այսօր մահացել է 1995 թ. ծնված Մաջիդ Մամադրահիմովը Գախ շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում։ Նրա հետ մահացել է ևս մեկ զինծառայող, որի տվյալները դեռ անհայտ են։ Պաշտպանության նախարարությունը տեղեկություններ չի տրամադրել մահացած զինծառայողների մասին։

Դաշքեսենի բնակիչ, ադրբեջանական բանակի սերժանտ Սեխավեդ Մամեդովը կրծքավանդակի շրջանում վիրավորում է ստացել Իրանի զինված ուժերի կողմից:

Պետական սահմանապահ ծառայության մեկ այլ զինծառայող 1999 թ. ծնված Շեհրիյար Բայրամովն իրանա-ադրբեջանական սահմանի կրակոցների պատճառով մահացել է։

Երեք օր առաջ ձնաբքի պատճառով անհայտ կորել էին 2 զինծառայող, որոնց մասին դեռևս որևէ տեղեկություն չկա։

Այս ամենին գումարած՝ ադրբեջանական կողմն իրականացնում է մեծ զորավարժություն մարտի 11-15-ն ընկած ժամանակահատվածում, որի հետևանքով շուտով կլինեն մի շարք դժբախտ պատահարներ։ Կասկածներ կան, որ այսօր ավտովթարի արդյունքում մահացած զինծառայողները հենց տուժել են զորավարժություններին մեկնելու ժամանակ։