Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ռազմական միավորը գրեթե ամբողջությամբ ազատագրել է սիրիական Բաղոուզ բնակավայրը


11:35 , 11 մարտ, 2019

Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ռազմական միավորը ԱՄՆ-ի ռազմական օգնությամբ գրեթե ամբողջությամբ ԻՊ-ի զինյալներից ազատագրել է սիրիական Բաղոուզ բնակավայրը: Որոշ տեղերում ԻՊ-ի զինյալներին վերցրել են շրջափակման մեջ, իսկ ԻՊ-ի զինյալները որպես կենդանի պատնեշ օգտագործում են կանանց և երեխաներին: Անցած գիշեր ռազմական գործողությունների արդյունքում վերջապես քրդական ուժերին հաջողվել է ամբողջությամբ ազատագրել Բաղոուզ բնակավայրը հարակից շրջաններով՝ մարդասիրական միջանցք թողնելով ԻՊ-ի զինյալների կանանց և երեխաների համար: