Իշխանության ներսում ինչ-որ կարևոր ու «թաքուստված» բան է կատարվում


23:25 , 13 հունիս, 2013

Իշխանության ներսում ինչ-որ կարևոր ու ,,թաքուստված,, բան է կատարվում... Հովիկ Աբրահամյանի ու Էդուարդ Շարմազանովի անթաքույց մարտական տրամադրվածությունը, ԱԺ նախագահի հարձակումները վարչապետի ու Իշխան Զաքարյանի վրա, իրանական գազի հետ կապված «առեղծվածի» աստիճանական բացահայտումները, իշխանական մամուլի կողմից վարչապետի և Նավասարդ արք Կճոյանի օֆշորային բիզնեսի բացահայտման հանդեպ ձևավորված խանդավառ վերաբերմունքը վկայում են, որ բաժանարար գծեր են ձևավորվել իշխանության տարբեր խմբերի միջև... Այս իրավիճակը պահանջում է լուրջ և համակողմանի վերլուծություն, որովհետև վերջին տարիներին սա առաջին դեպքն է, երբ ԱԺ նախագահը նման ագրեսիվ վերաբերմունք է դրսևորում Իշխան Զաքարյանի ու վարչապետի նկատմամբ՝ գուցեև հուշելով, որ ներքին խմորումները զարգացնելու ժամանակն է... Հովիկ Աբրահամյանը հեշտությամբ չմարսեց այն, որ նորից վարչապետ դարձավ Տիգրան Սարգսյանը, Տիգրան Սարգսյանին չընդունեց նաև Աբրահամյանի խնամի Գագիկ Ծառուկյանը... Ամենաուշագրավն այն է, որ կառավարության ու վարչապետի «ձաղկումը» տեղի է ունենում այն ժամանակ, երբ նախագահը բացակայում է երկրից... Գուցե ամեն ինչ նախագահի հետ համաձայնեցվե՞լ է...