Ինչպե՞ս հասկանալ, որ հարաբերություններն ավարտելու ժամանակն է


02:11 , 11 մարտ, 2019

Անգամ ամենաամուր հարաբերություններն ապահովագրված չեն ճգնաժամներից։ Սովորական երևույթ է, երբ զույգը դժվարություններ է ունենում և հաղթահարում է դրանք, սակայն կան պահեր, երբ հարաբերություներն այլևս անհնար է փրկել։

Ինչպե՞ս հասկանալ, որ այդ հարաբերությունները սպառել են իրենց։

Մեկդ մյուսից նյարդայնանում եք

Եթե ձեր զուգընկերոջ տեսքից կամ նրա մասին մտածելիս նյարդայնանում եք, իսկ յուրաքանչյուր խոսակցություն ավարտվում է մեղադրանքներով և վեճերով, ապա նշանակում է, որ ձեր ճանապարհները բաժանվում են։ Ավելի լավ է ճիշտ ժամանակին գիտակցեք դա և վերջ դնեք հարաբերություններին։

Դուք զոհաբերվում եք

Դուք անընդհատ զիջումների՞ եք գնում՝ զոհաբերելով ձեր հետաքրքրությունները։ Հարաբերությունները մեկի համար դժոխք չեն, մյուսի համար՝ դրախտ։ Դրանք չպետք է վնասեն ձեզ և ստիպեն անել այն, ինչը չեք ցանկանում կամ չեք ընդունում։

Դուք հեռացել եք իրարից

Առողջ հարաբերություններում զուգընկերների համար միշտ հետաքրքիր է համատեղ կյանքը։ Եթե ձեզ չեն հետաքրքրում զուգընկերող գործերը, հետաքրքրությունները, ինքնազգացողությունը, ապա դա նշանակում է, որ հարաբերությունները խորտակվում են։ Հեռանալու ևս մեկ նշան է այն, որ դուք անընդհատ պատմում եք ձեր մասին, իսկ նա անտեսում է ձեզ։