ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պատրաստ են ընդունել ԱԺ նախագահի առաջարկը և ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսել


18:50 , 10 մարտ, 2019

Tert.am-ը գրում է.

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պատրաստ են ընդունել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկը և ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին «ԲՀԿ» և «ԼՀԿ» պատգամավորները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ԼՀԿ-ն միշտ մասնակցել է ընտրական օրենսգրքի բարեփոխումների օրակարգին: «Այս ընթացքում ևս, եթե աշխատանքները մեկնարկեն, մենք ակտիվ մասնակցելու ենք և ներկայացնելու ենք նաև մեր առաջարկները, եթե այդպիսիք լինեն»,- ասաց նա:

Անի Սամսոնյանը հիշեցրեց, որ 6-րդ գումարման ԱԺ-ի ԼՀԿ-ական պատգամավորները նաև կողմ են քվեարկել ԸՕ օրենսգրքին, որը, սակայն, ԱԺ-ում մերժվել էր: «Ըստ այդմ, ենթադրվում է, որ այդ բարեփոխումները պետք է շարունակվեն, քննարկումները պետք է շարունակվեն, և մենք պատրաստ ենք շարունակել մասնակցել»,- ասաց նա:

«ԲՀԿ» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ն միշտ եղել է կողմնակից բոլոր հարցերի լայն քննարկման, և ԸՕ-ի հարցը ևս բացառություն չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ