«Արմավիր» ԲԿ-ում երեխան մահացած է ծնվել. հարազատները դիմել են ոստիկանություն


11:20 , 10 մարտ, 2019

Tert.am-ը գրում է.

«Արմավիր» ԲԿ-ում մեռելածնության դեպք է գրանցվել: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Արմավիր» ԲԿ-ի տնօրեն Սարգիս Խաչատրյանը: 

«Ծննդկանը հսկողության տակ է գտնվել, պտուղը մեռած է ծնվել՝ կապված պորտալարի հետ, արտանկում է տեղի ունեցել, այսինքն՝ եթե պորտալարը դուրս է գալիս, նա սեղմվում է, և չի սնվում, ու կարճ ժամանակում դա բերում է պտղի մահվան, պատճառը դա է եղել»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք դա բժիշկների մեղքով է եղել, Սարգիս Խաչատրյանը նշեց, որ հարազատները դիմել են ոստիկանություն: «Եկել են, հիվանդության պատմությունն առգրավել են, ընկերքը տարել են, կհետազոտեն, որից հետո արդեն կարող եմ պատասխանել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ