Մինսկի խմբի վերջին հայտարարության իմաստը հասկանալու համար կարևոր է մեկ անգամ ևս այդ տրամաբանությունը հասկանալ


17:44 , 9 մարտ, 2019

Մինսկի խմբի վերջին հայտարարության իմաստը հասկանալու համար կարևոր է մեկ անգամ ևս այդ տրամաբանությունը հասկանալ։

Ֆիքսենք մի քանի սկզբունքներ

- Արցախի խնդիրն աշխարքաղաքական կոնֆլիկտ է։

- Մինսկի խումբն Արցախի հարցով աշխարքաղաքական ակումբ է: Հայաստանին և Ադրբեջանին "լուծման" առաջարկություններ անելուց նախ միմյանց հետ են այդ առաջարկությունները համաձայնեցնում՝ ըստ իրենց աշխարքաղաքական շահերի։ Կարճ ասած, միմյանց հանդեպ վերահսկողություն են իրականացնում, որ որևէ մեկն իր վրա վերմակը չքաշի։

- Ադրբեջանն իր ուժեղ կողմն է համարում Թուրքիայի աջակցությունը, այնինչ դա իրականում իրենց թույլ կողմն է։ Որ աշխարքաղաքական բևեռը Թուրքիայի հետ խնդիր ունի, կամ ցանկանում է Թուրքիային դաս տալ, դա անում է նաև Ադրբեջանի միջոցով։ Հայաստանի վարչապետի ճոխ ընդունելությունը Իրանում նաև պայմանավորված էր Սիրիայում թուրքերի ու իրանցիների միջև առկա հակասություններով։ Բնականաբար, կա նաև Իրանի ադրբեջանցիների գործոնը, բայց դա մշտական գործոն է։

- Եթե Ադրբեջանի "թուրքական քաղաքարտը" չլիներ, չի բացառվում, որ Ռուսաստանի, ԱՄՆ,Եվրոպայի դիրքորոշումներն լինեին ի նպաստ Ադրբեջանի։

- Ռուսաստանի պահով կա նաև ԵԱՏՄ-ում թյուրքական պետությունների գործոնը, որոնք առանձին՝ թյուրքական երկրների համադաշնության տեսքով Թուրքիայի հետ առանձին, ինքնուրույն ֆորմատով են հարաբերվում, ինչը Ռուսաստանին մտահոգում է՝ սա նույնպես Ադրբեջանի ոչ թե ուժեղ, այլ թույլ գործոններից է։

- Ադբեջանի հիմնական խնդիրը ոչ թե Արցախն է, այլ Թուրքիայի հետ ցամաքային սահման ունենալն է, սա նույնպես կարևոր է նկատի ունենալ, հասկանալու համար, թե որն է Ադրբեջանի ստրատեգիական նպատակը Արցախի բանակցությունների ժամանակ։
Սրանք մշտական գործոններնեն, մնացածը ըստ իրավիճակի պետք է դիտարկվի։