Եթե ներում եք. 4 կանոն, որոնց պետք է ենթարկվի տղամարդը դավաճանությունից հետո


19:45 , 9 մարտ, 2019

Զուգընկերոջ դավաճանությունը շատ ծանր է, և ոչ բոլորը կարող են ընդունել այդ փաստը, այդ պատճառով էլ կարող են անմիջապես խզել հարաբերությունները։ Բայց կան կանայք, որոնք պատրաստ են փակել աչքերը դավաճանության վրա և մարդուն ևս մեկ հնարավորություն տալ։ Մի կողմից դա ճիշտ է, բայց մյուս կողմից՝ ռիսկային. չէ՞ որ մարդը կարող է կրկին դավաճանել։ Որպեսզի դա տեղի չունենա, պետք է կանոններ սահմանել։

1. Նա պետք է գրի այն կնոջը, ում հետ դավաճանել է Ձեզ

Տղամարդը պետք է ամբողջովին խզի հարաբերություններն այն կնոջ հետ, ում հետ դավաճանել է։ Նա պետք է բացատրի, որ դա սխալ է եղել, որ ինքը ուրիշի կողքին է և չի ուզում խզել իր հարաբերությունները։ Նա պետք է խնդրի նաև այդ կնոջը, որ երբեք իր հետ այլևս կապ չունենա։ Նրան պետք է արգելափակի բոլոր սոցցանցերում։

2. Նա պետք է համաձայնի հոգեբանի մոտ գնալ

Զույգի համար շատ դժվար է լինելու փոխադարձ վստահությունը կրկին վերականգնելը։ Դրա համար էլ երկուսն էլ պետք է հոգեբանի դիմեն։

3. Տղամարդը պետք է ցույց տա, որ իրոք զղջում ու ափսոսում է

Երբ դուք անմիջապես ներում եք տղամարդուն, նա հասկանում է, որ ձեր կյանքում գլխավոր տեղ է զբաղեցնում։ Նրան կարող է թվալ, որ էլի կարող է աջ ու ձախ գնալ, և դուք կրկին նրան կներեք, այդ պատճառով էլ տղամարդը պետք է իր վարքով ցույց տա, որ իրոք ափսոսում է, որ հիմա վատ համբավ ունի և որ անարժանի պես է իրեն պահել։

4. Նրան հնարավորություն տվեք, որ ինքն ընտրի իր ճանապարհը

Մի վերահսկեք տղամարդուն՝ ստուգելով նրա փոստն ու հաղորդագրությունները։ Դա միայն կվատացնի հարաբերությունները։ Նրան ազատություն տվեք և հասկացրեք, թե ինչ է իրեն սպասվում, եթե կրկին ձեզ դավաճանի։

Ձեր հարաբերություններին ևս մեկ հնարավորություն տվեք, եթե դրան պատրաստ եք։ Միայն թե մի ներեք, եթե տղամարդը դրա համար ջանքեր չի գործադրում։