Ջասթին Բիբերն արձագանքել է Հեյլի Բոլդուինի նախկին զուգընկերոջ «լայք»-ին


20:00 , 9 մարտ, 2019

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը մեկնաբանություն է տվել այն բանից հետո, երբ նրա կնոջ՝ Հեյլի Բոլդուինի նախկին զուգընկերը՝ Շոն Մենդեսը հավանել է Հեյլիի լուսանկարը։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։

Նշվում է, որ Հեյլի Բոլդուինի լուսանկարները հրապարակել է Բիբերը։ Մենդեսին դուր է եկել դրանցից մեկը, և նա հավանել է այն սոցցանցում։

Օգտատերերն ուշադրություն են դարձրել այդ միջադեպին, որից հետո Բիբերը գրել է․ «Նրանք ընկերներ են, հանգստացե՛ք»։