Հայաստանում ամեն ինչ արվում է ԲԱՐԻՔ ՍՏԵՂԾՈՂՆԵՐԻ հասցեին մուտիլովկեք տարածելու ուղղությամբ


22:01 , 13 հունիս, 2013

Հասարակությունը բաժանվում է երկու հիմնական խմբի` բարիք ստեղծողներ և բարիք սպառողներ: Հայաստանում անհամեմատ ավելի շատ են բարիք սպառողները, ասեմ ավելին` Հայաստանում ամեն ինչ արվում է ԲԱՐԻՔ ՍՏԵՂԾՈՂՆԵՐԻ հասցեին մուտիլովկեք տարածելու, նրանց ճնշելու ուղղությամբ: Հայաստանում չի գնահատվում արտադրողն ու աշխատատեղ ստեղծողը, Հայաստանում գնահատվում է ոռ մտնող կուսակցականը կամ ՄՈՒՏԻԼՈՎՉԻԿ ապարատչիկը, նրանք ժամանակի ընթացքում գրավում են որոշակի դիրք և սկսում են կոռուպցիայով ու ԲԱՐԻՔ ստեղծողների վզին դնելով հարստանալ: Իսկ այս ընթացքում իսկական բարիք ստեղծող մարդիկ լքում են Հայաստանը և սկսում են բարիքներ ստեղծել այլ երկրների ու ժողովուրդների համար:

Հ.Գ Հարգելի իշխանություններ կարգի հրավիրեք ձեր տեղական ստրուկտուրաների ղեկավարներին, ընդունեք սա որպես զգուշացում և մի ստիպեք, որպեսզի մի օր ես սկսեմ թքած ունենալ շատ գործոնների վրա, հավատացնում եմ` ավելի շատ կտուժեք դուք: