Լեդի Գագան Բրեդլի Կուպերից երեխայի է սպասում․ ԶԼՄ-ներ


17:00 , 9 մարտ, 2019

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան սպասում է հոլիվուդյան դերասան և ռուս մոդել Իրինա Շեյքի զուգընկերոջ՝ Բրեդլի Կուպերի երեխային, հաղորդում է The Star պարբերականը։

Պարբերականը նշում է, որ այս մասին հայտնել է երգչուհու ընկերուհին, որի անունը չի նշվում։ Պարբերականի տվյալներով՝ Գագան հղիության երկրորդ ամսում է։ Հենց դա կարող է պատճառ դարձած լինել «Օսկար» մրցանակաբաշխության առթիվ երեկույթի ժամանակ Լեդի Գագայի՝ ալկոհոլից հրաժարվելու համար։

Հայտնի է նաև, որ այս տարվա փետրվարի սկզբին Լեդի Գագան և նրա գործակալ Քրիստիան Կարինոն չեղարկել են նշանադրությունը։