Քիմ Քարդաշյանի տան հատակը ծածկված է հայկական վիշապագորգով


16:46 , 9 մարտ, 2019

38-ամյա Քիմ Քարդաշյանն իր Instagram-ի Stories բաժնում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում նրա ավագ դուստրն է՝ Նորթը։

Ժապավենում փոքրիկ գեղեցկուհու հետ աշխատում է ոճաբանը։

Լուսանկարում, սակայն, աչքի է ընկնում հատակը ծածկող գորգը։ Փորձագետի պնդմամբ՝ ազգությամբ հայ ռեալիթի շոուի աստղի տան հատակը զարդարում է հայկական գորգը, որի զարդանախշերը վիշապներ են խորհրդանշում։