Խարդախության մեղադրանքով հետախուզվողն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն


15:40 , 9 մարտ, 2019
Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 7-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, Մոսկվա-Երևան չվերթով ինքնակամ Հայաստան է վերադարձել և ժամը 18.20-ին Հրազդանի բաժին տեղափոխվել Երևանի բնակիչ, 1964թ. ծնված Անդրանիկ Կ-ն։

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, վերջինս 2015թ. ապրիլի 28-ից Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: 

Խափանման միջոց է ընտրվել կալանքը: