Մոսկվայում սրճարանի տերը կրակ է բացել Մարտի 8-ը նշող այցելուների ուղղությամբ


15:30 , 9 մարտ, 2019

Yerkir.am-ը գրում է․

ՌԴ Մոսկվայի մարզի Դոմոդեդովսի շրջանում կրակոցներ են հնչել: Այդ մասին հայտնում է Регнум-ը:

Ոստիկանության տվյալներով` սրճարանի սեփականատերը կրակ է բացել այցելուների ուղղությամբ, որոնք հավաքվել էին Մարտի 8-ը նշելու: Նրա դրդապատճառները հայտնի չեն: Վիրավորվել է 3 մարդ: Ոստիկանությունը պարզում է կատարվածի հանգամանքները: