Facebook-ն օգտահաշիվներ է ջնջել՝ Ռումինիայի մասին կեղծ տեղեկատվության պատճառով


15:20 , 9 մարտ, 2019

Facebook ընկերությունը սոցցանցից ավելի քան 30 օգտահաշիվ և էջ է հեռացրել՝ Ռումինիայի բնակիչների շրջանում ոչ արժանահավատ տեղեկություն տարածելու համար։

«Մենք 4 էջ ենք հեռացրել և 26 օգտահաշիվ, ինչպես նաև 1 Facebook-յան խումբ՝ ներգրավված համակարգված գործողություններում»,-ասել են ընկերությունում։

Տեղական լուրերը հրապարակվել են մտացածին խորագրերով՝ հօգուտ իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության։ Այսպիսով, հասարակական կարծիքը մանիպուլյացիայի է ենթարկվել։