Բարդ մտքեր


21:37 , 13 հունիս, 2013

Իրավիճակը փոխել կարողանալու համար հարկավոր է գտնել պատճառը, թե ինչու է իրականությունն այսպիսին: Ու նաև՝ չշփոթել հետևանքը պատճառի հետ:

Մեր պատճառը ավելի քան հազար տարեկան է:

Բոլոր նրանք, ովքեր պատճառը «գտել» են մեր շուրջը ու դուրս եկել պայքարի, պարտվել են (ու կպարտվեն) և էլ ավելի են վատացրել իրավիճակը, քանի որ հետևանքի դեմ երբ պայքարում ես, պատճառը խորանում է: Եվ տխուրն այն է, որ այսօր էլ շարունակում ենք հերոսացնել հետևանքների դեմ մարտնչողներին: