Արգելապատնեշի տապալում, արցունքաբեր գազի կիրառում, կաթսաներ ու թմբուկներ. ինչպես են Կանանց միջազգային օրը նշել աշխարհի տարբեր երկրներում (Photo, Video)


11:50 , 9 մարտ, 2019

Tert.am-ը գրում է․

Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, աշխարհի տարբեր քաղաքներում կանայք ակցիաներ ու երթեր են իրականացրել հանուն իրենց իրավունքների և կանանց դեմ բռնության:

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, օրինակ, հարյուրավոր կանայք փակել են երթևեկությունը քաղաքի գլխավոր՝ Հուլիսի 9 պողոտայում: Նրանց ակցիան ուղղված է եղել կանանց դեմ բռնություններին և հղիության արհեստական ընդհատումների արգելքին: Ցուցարարները նաև պահանջել են սեռերի միջև հավասար իրավունքների հաստատում, գրում է ria.ru-ն:

Կանայք թմբուկներ են զարկել, պարել և բռնության դեմ կարգախոսներ վանկարկել: Չնայած բազմամարդ լինելուն՝ ակցիաները խաղաղ են ընթացել:

 



 

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, ինչպես հայտնում է ria.ru-ն, կին ակտիվիստները «ֆեմինիստների գիշեր» են կազմակերպել՝ հավաքվելով Ֆրանսիական մշակութային կենտրոնի առաջ և ոստիկանների հասցեին վանկարկումներ հնչեցնելով: Անվտանգության ուժերը հորդորել են ակցիայի մասնակիցներին ցրվել, այնուհետև նրանց նկատմամբ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել:







Գերմանիայի Համբուրգ քաղաքում Femen շարժման անդամ կիսամերկ կանայք ակցիաների շրջանակում կոտրել են Հերբերտշտրասսե՝ Կարմիր լապտերների փողոցի մուտքը փակող արգելապատնեշը:


Ինչպես գրում է Die Welt-ը, այդ կերպ կանայք որոշել են «դատապարտել կանանց սեռական շահագործումը, մարդկանց թրաֆիքինգը և սեռական բռնությունները, որոնք թաքնված են սեքս-արդյունաբերության դռների և դարպասների ետևում»:


Հերբերտշտրասսե փողոցի մետաղական դարպասը միաժամանակ պատնեշ և պաշտպանիչ էկրան է: Անչափահասների մուտքը 100 մետր երկարությամբ փողոց արգելված է: Այս փողոցում պատուհաններին կիսամերկ մարմնավաճառներ են նստում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ