19 տարեկանում մահացել է «Պատանի Միսս տիեզերք» տիտղոսի նախկին դափնեկիրը (Photo)


10:51 , 9 մարտ, 2019

«Պատանի Միսս տիեզերք 2017» տիտղոսի դափնեկիր Լոտտե վան դեր Զին մահացել է սրտի կաթվածից 19 տարեկան հասակում՝ իր 20-ամյակի նախօրեին:

Ինչպես հայտնում է Fox News-ը, հոլանդուհի մոդելը մահացել է չորեքշաբթի Մյունխենի հիվանդանոցում: Նշվում է, որ նա կոմայի մեջ էր ընկել սրտի կանգից հետո, որը տեղի էր ունեցել Ավստրիայում լեռնադահուկային ընտանեկան զբոսանքի ժամանակ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: