ԱՄՆ-ում ֆիլմ կնկարահանեն Hello Kitty-ի մասին


04:30 , 9 մարտ, 2019

168.am-ը գրում է.

New Line Cinema ընկերությունը, որը Warner Bros կինոստուդիայի բաղկացուցիչ մասն է, հայտարարել է, որ Ճապոնիայի Sanrio կորպորացիայից ձեռք է բերել Hello Kitty-ի էկրանավորման իրավունքը: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

«Դա կլինի առաջին ֆիլմը՝ նկարահանված ճապոնական կուլտային գործող անձի մասին՝ նրա գոյության 45 տարվա ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ: Sanrio-ն նաեւ տրամադրել է My Melody ճագարի, Little Twin Stars-ի գործող անձանց, Gudetama «ծույլ դեղնուցի» իրավունքները: