Հայտնի է դարձել «Մատանիների տիրակալը» սերիալի գործողությունների ժամանակաշրջանը


05:46 , 9 մարտ, 2019

«Մատանիների տիրակալը» նախագծի Facebook-ի պաշտոնական էջը քարտեզներ է հրապարակել, որոնցից հայտնի է դարձել, որ ապագա սերիալի սյուժեն զարգանալու է Միջին երկրի երկրորդ դարաշրջանում: Իրադարձությունները տեղի են ունենալու հարյուրավոր տարիներ այն բանից առաջ, ինչ ցուցադրվել է «Հոբիթ»-ում և «Մատանիների տիրակալը» եռապատումում:

Նախագծի էջում հրապարակված յուրաքանչյուր քարտեզ լրացվել է փոքր քանակությամբ մանրամասներով: Սկզբում հայտնվել են տարածաշրջանների անվանումները, հետո՝ գետերը, քաղաքները: Արդյունքում քարտեզի վրա հայտնվել է Նումենորը, որը ոչնչացվել է Միջին երկրի երկրորդ դարաշրջանի վերջում:

Բացի այդ՝ երկրպագուները նշել են, որ Մինաս Թիրիտ և Մինաս Մորգուլ ամրոցները, ինչպես նաև Ռոհան տարածքը նշված են իրենց հին անվանումներով՝ Մինաս Անոր, Մինաս Իթիլ և Կալենարդոն: Սերիայի այլ մանրամասներ դեռևս չեն բացահայտվում:

Շոուի պրեմիերան նախատեսված է 2021 թվականին: