Հնարքներ, որոնք կարող են բացահայտել սուտը


08:06 , 9 մարտ, 2019

Մարդիկ չեն սիրում, երբ իրենց ստում են, սակայն սրանից ստախոսների քանակը չի նվազում։ Ստել կարելի է որևէ մանրուքի համար, կարելի է նաև որևէ լուրջ բան թաքցնել, օրինակ՝ դավաճանությունը։ Ինչպե՞ս հասականալ, որ ձեզ ստում են։

Ուղիղ հարցեր տվեք

Եթե մարդը հստակ պատասխաններ չի տալիս և փորձում է փոխել խոսակցությունը, ապա նա թաքցնելու բան ունի։ Նա կարող է հարցին հարցով պատասխանել։

Մարդը շատ է խոսում

Ձեր հարցին որպես պատասխան դուք մենախոսություն եք ստանում, սակայն այնտեղ պատասխան չկա։ Նա թաքցնելու ինչ-որ բան է թաքցնում։

Նա դիպչում է իր երեսին

Հարցին պատասխանելու ժամանակ նա դիպչում է իր քթին, այտերին կամ շուրթին։ Սա ստելու բացահայտ նշան է։

Կարմրում է

Կարող է կարմրել ինչպես ամբողջ երեսը, այնպես էլ դեմքի առանձին հատվածներ՝ ականջները կամ այտերը։ Պատճառը այն է, որ հուզմունքն ուժգնացնում է արյան շրջանառությունը, և երեսն ավելի շատ արյուն է ստանում։

Ժեստեր քիչ է օգտագործում

Ուղղակի նա հասկանում է, որ դուք կարող եք նկատել ստի ժեստերը, և նախընտրում է չմատնել իրեն։

Նա կարող է կրկնել հարցը

Ստախոսները պատասխանելուց առաջ սիրում են կրկնել հարցը։

Խոսքը կարող է արագանալ կամ դանդաղել

Ուղղակի ստախոսը ցանկանում է չմատնել իրեն, թեև հակառակն է ստացվում։

Հետաքրքրվեք պատմության մանրամասնություններով

Ստախոսը կարող է «մոլորվել իր ցուցմունքների մեջ» և մոռանալ, թե ինչի մասին է խոսել։

Նայեք աչքերի մեջ

Եթե ձեզ ստում է սովորական մարդ, ապա նրա աչքերը կարող են «փախչել»։ Վարպետ ստախոսի հայացքը ոչինչ չի արտահայտում։ Այս երևույթը կոչվում է «զրոյական էմոցիա»։