Էրդողանը Թվիթերում հայերենով ցավակցություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ


21:39 , 8 մարտ, 2019

Այսօր Ստամբուլում 63 տարեկանում կյանքից հեռացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Պատրիարքը մահացել է Եդիքուլեի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում:

Թուրքիայի նախագահ Էրդողանը Թվիթերում գրել է.

«Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտանիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն»։