6 բան, որոնք հարկավոր է բաց թողնել՝ երջանիկ դառնալու համար


02:07 , 9 մարտ, 2019

Բոլորս էլ ցանկանում ենք երջանիկ լինել, սակայն մեր կյանքում կան բաներ, որոնք մեզ ներքև են քաշում։ Սովորաբար դրանք են պատճառը, որ մենք չենք կարողանում հասնել երկար սպասված երջանկությանը։ Հոգեբաններն ասում են, որ երջանիկ լինելու համար հարկավոր է մի շարք բաներ հեռացնել կյանքից։

Վիրավորանք

Վիրավորանքը կործանարար զգացողություն է, որը միայն մեկ մարդու է ցավ պատճառում՝ ձեզ։ Ինչո՞ւ պահպանել այս զգացմունքը, եթե այն ներքուստ կործանում է մեզ։

Կատարյալ զուգընկերոջ կերպար

Մեզ համար կատարյալ զուգընկերոջ կերպար ստեղծելով մենք փորձում ենք նրան հարմարեցնել այդ չափանիշներին։ Սակայն նա չի կարող կատարյալ լինել, քանի որ դուք նույնպես կատարյալ չեք։ Ձեր զուգընկերոջը ընդունեք իր բոլոր թերություններով հանդերձ։

Կատարյալ կյանք

Սոցիալական ցանցերը կատարյալ կյանքի կերպար են ստեղծում։ Այստեղ ոչ ոք չի աշխատում, և բոլորը հանգստանում են Մալդիվներում։ Սակայն կատարյալ կյանքի համար հարկավոր է շատ չարչարվել։ Հիշեք այս մասին, երբ հերթական անգամ կհիասթափվեք ձեր ոչ համացանցային կյանքից։

Մտքեր անցյալի մասին

Եթե դուք տանջվում եք ձեր անցյալի համար, ապա դուք անիմաստ ժամանակ եք վատնում։ Անցյալի մասին հիշելով՝ մտածեք այն դասերի մասին, որոնք կարող էիք քաղել ձեր սխալներից և այլևս մի կրկնեք դրանք։

Բացասական հարաբերություններ

Բացասականի վրա մշտական կենտրոնացվածությունը կարող է թունավորել ձեր կյանքը, քանի որ դուք չեք տեսնում այն լավը, որը տեղի է ունենում ձեզ հետ հենց այդ պահին։

Բամբասանք

Ուրիշներին քննադատելով կամ նրանց մասին բամբասելով դուք մեծ էներգիա եք վատնում, որը կարող էիք օգտագործել ինքնակրթության վրա։ Ուրիշին քննադատելուց առաջ մտածեք՝ ինչո՞վ է նա ձեզ վնասել։ Հաճախ մենք ուրիշների մեջ տեսնում ենք մեր թերությունները։