21:05 , 13 հունիս, 2013
էս մեր չինովնիկները իրոք վերջն են, նամանավանդ երբ բանը հասնում ա իրենց «անհասկանալի» մեծ ունեցվածքների ծագման աղբյուրները պարզաբանելուն: Էսօր Նիկոլ Փաշինյանը Իշխան Զաքարյանին (մարդ, ով վերահսկում ա, որ թալանչիություն չանեն չինովնիկները) հարցրել ա, թե էդ ի՞նչ փողերով է սենց տուն մոգոնել, Իշխան Զաքարյանը անմեղ դեմքով հայտարարել ա, թե ինչ-որ ներդրում ա...
Ինչքան ես գիտեմ, ներդրում անում են եկամուտ ունենալու ակնկալիքով ու մի քանի միլիոն դոլար գմփցնել տան մեջ, որ Իշխան Զաքարյանն ընտանիքի հետ մնա այնտեղ, մեղմ ասած, ես չեմ պատկերացնում, թե էդ ի՞նչ եկամուտով կարա արդարացվի նման ներդրումը: Անգամ եթե Իշխան Զաքարյանը վարձով ա մնում էս տանը, էլի պարզ է, որ չինովնիկի աշխատավարձը չի հերիքի, որպեսզի վարձակալեի նման անշարժ գույք...
Մի խոսքով, ամոթն ու վախները կորցրել են լրիվ: