Կանայք միայն 6 երկրում ունեն հավասար տնտեսական իրավունքներ


21:30 , 8 մարտ, 2019

Yerkir.am-ը գրում է.

Համաշխարհային բանկի «Կանայք, բիզնես և իրավունք» վերնագրով զեկուցագրում նշվում է, որ աշխարհի միայն 6 երկիր է ապահովում կանանց և տղամարդկանց հավասար տնտեսական իրավունքներ: Ցուցակում ընդգրկված է 187 պետություն. հայտնում է gazeteduvar.com.tr կայքը:

Ըստ զեկուցագրի` կանայք միայն Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Լատվիայում, Լյուքսեմբուրգում և Շվեյցարիայում են օգտվում հավասար իրավունքներից,  որոնք ապահովում են 100 տոկոսանոց հավասարություն: ԱՄՆ-ն ապահովում  է 83.7, Հայաստանը` 83.1, Թուրքիան և Վրաստանը` 79.38, Ադրբեջանը` 87.7, Ռուսաստանը 73.1 տոկոս հավասարություն: