12-34 տարեկան ամերիկացի օգտատերերը լքում են Facebook-ը


23:00 , 8 մարտ, 2019

Facebook սոցիալական ցանցը սկսած 2017թ․-ից կորցրել է 15 մլն ամերիկացի օգտատեր։ Այդ մասին հետազոտություն է անցկացրել Edison Research ընկերությունը՝ գրում է Mashable-ը։

Նշվում է, որ թեպետ հունվարին Facebook-ը հայտարարել էր, որ ամսական 2,32 մլրդ ակտիվ օգտատեր է ունենում, ինչը 9%-ով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը, բայց դրանք ընդհանուր թվեր են, իսկ Edison Research-ի ուսումնասիրությունը վերաբերում է միայն ԱՄՆ-ի օգտատերերին։

Այդպես՝ 12 և ավելի տարեկան 1500 մարդկանց մասնակցությամբ հեռախոսային հարցման վրա հիմնված հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ից 12-ից 34 տարեկան օգտատերերի մոտ 62%-ը Facebook է օգտագործում, մինչդեռ 2018-ին այդ թիվը 67, իսկ 2017-ին՝ 79% էր կազմում։

Սակայն նշվում է նաև, որ Facebook-ը լքող ամերիկացիների մեծ մասը տեղափոխվում է Instagram, որը կրկին պատկանում է ընկերությանը։