Կամիլա Կաբելոյի «Հավանա» երգն ամենավաճառվողն է ճանաչվել


22:00 , 8 մարտ, 2019

Կուբայական ծագումով ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոյի «Հավանա» ստեղծագործությունը ճանաչվել է 2018-ի ամենավաճառվող սինգլը:

«Անցյալ տարի ամբողջ աշխարհում ռեփեր Յանգ Թագի հետ ձայնագրած երգի 19 մլն օրինակ է վաճառվել»,- հաղորդել է միջազգային ձայնագրման ֆեդերացիան (IFPI):

Թեև «Հավանան» թողարկվել է 2017-ին, այն ճանաչում է ձեռք բերել միայն անցյալ տարի՝ 95 երկրներում զբաղեցնելով առաջին հորիզոնականը: