Պլաստիկ վիրաբուժության զոհը բողոքել է փոս ընկած հատվածներով եռակի հետույքից


21:15 , 8 մարտ, 2019

Անհաջող պլաստիկ վիրահատությունների մասին պատմող Botched հեռուստահաղորդման մասնակից Իմանին բողոքել է հետույքի անհնազանդ իմպլանտներից, գրում է The Sun-ը:

Կինը պատմել է, որ խնդիրներն առաջացել են վիրահատությունից 6-7 ամիս անց: Նրա խոսքերով՝ սիլիկոնները սկսել են շարժվել և կարող էին շրջվել բավականաչափ զգույշ չնստելու դեպքում:

Image result for Жертва пластической хирургии пожаловалась на тройной зад с вмятиной

«Հիմա ես գործնականում եռակի հետույք ունեմ բազմաթիվ անհարթություններով, իսկ ես ուզում եմ գեղեցիկ հետույք ունենալ»,- ասել է Իմանին Botched հեռուստահաղորդման վարող, հայտնի պլաստիկ վիրաբույժ Թերի Դուբրոուին:

«Բարդությունների հիմնական մասը բաժին է ընկնում հետույքի իմպլանտներին»,- ասել է Դուբրոուն: Զննումից հետո նա կնոջը տեղեկացրել է, որ նրան կօգնի բազմաստիճան պրոցեդուրաների շարքը, որը երկու տարի կտևի: Իմանին հայտնել է, որ առայժմ չի կարող օգտվել այդ խորհրդից, քանի որ մտադիր է երեխա ունենալ: