Մարիխուանայի պատճառով Իլոն Մասքին կարող են զրկել գաղտնի տվյալների հասանելիությունից


20:00 , 8 մարտ, 2019

Space X ընկերության հիմնադիր Իլոն Մասքին կարող են զրկել գաղտնի տվյալների նկատմամբ հասանելիությունից, քանի որ կատակերգական շոուի ուղիղ եթերի ընթացքում նա մարիխուանա է օգտագործել։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Գործակալության աղբյուրներն ասել են, որ Պենտագոնի աշխատակիցները Մասքից պահանջել են կրկնակի ներկայացնել փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են գաղտնի տվյալների հասանելիությունը ստանալու համար։ Նշվում է, որ դրանցում առկա է փաստաթուղթ, որում նշվում է՝ արդյոք գաղտնի տվյալների նկատմամբ հավակնորդը վերջին 7 տարում թմրանյութ օգտագործել է։

Գործակալությունում հիշեցրել են, որ Մասքը գաղտնի տվյալների նկատմամբ հասանելիություն ստացել է, քանի որ Space X-ը հաճախ է Պենտագոնի կարիքների համար արբանյակներ արձակում։