ՀՀ պատմության մեջ «առաջին տիկին» կարգավիճակով օժտված սուբյեկտ չի եղել, չկա և չի կարող լինել, քանի դեռ...


17:25 , 8 մարտ, 2019

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ «առաջին տիկին» կարգավիճակով օժտված սուբյեկտ չի եղել, չկա և չի կարող լինել, քանի դեռ․
1. Հայաստանում հաստատված չէ նախագահական կառավարման ձև, և 
2. այն ամրագրված չէ օրենսդրությամբ, չունի իր գրասենյակը, հատկացված բյուջեն և հստակ սահմանված քաղաքական և հասարակական գործառույթները:

Եթե ներկա իշխանությունների և նրանց համակիրների շրջանում կա ցանկություն հատուկ ընդգծելու Փաշինյանի կնոջ քաղաքական առանձնահատուկ դերն ու կարգավիճակը, ապա պետք է հորինել նոր անուն:

Իսկ եթե, այնուամենայնիվ, հասարակությունը ցանկանում է տեսնել Հայաստանում «առաջին տիկնոջ», ապա նրան պետք է փնտրել պետության գլխի՝ ՀՀ նախագահի ընտանիքում, որը, կրկնում եմ, կլինի խիստ ձևական և պայմանական: